+7 (861) 22-78-528
г. Краснодар,ул. Евдокии Бершанской, 416
Врата храма открыты ежедневно с 9:00 до 18:00

День памяти Свв. Авраама и Хорена, Кузьмы и Дамиана

Свв. Авраам и Хорен были учениками Гевондянов. После мученической смерти своих учителей они были сосланы в Ассирию, удостоились уважения и почитания местных христиан, как живых исповедников. Св. Хорен не вынес лишений и умер в ссылке, а Св. Авраам вернулся в Армению, был избран епископом Бзнуника и завершил свой жизненный путь в мире и согласии.

Свв. Кузьма и Дамиан (Доминиан), которых называли также «врачами-бессребренниками», родились и жили в Аравии в конце третьего века. Воспитанием детей занималась их благочестивая мать. По ее наставлению братья перебирались с места на место и бесплатно лечили больных. Во времена преследований императора Диоклетиана братья-христиане были заключены в тюрьму и обезглавлены (285 г.)

Ս. Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակության օր

Ս. Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Ս. Կոզման և Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով: