День памяти Свв. Двенадцати Учителей: Ретия, Дионисия, Сильвестра, Афанасия, Кирилла Иерусалимского, Ефрема Сирина, Василия Кесарийского, Григория Нисского, Григория Богослова, Епифания Кипрского, Иоанна Златоуста и Кирилла Александрийского
Свв. Отцы и Учители были причислены в лику святых и провозглашены Святителями Вселенской Церкви. Они были толкователями Святого Писания, православными хранителями традиций христианской веры. Им было предначертано беспорочно сохраненить православную веру и передать ее будущим поколениям. Со дня основания христианской религии существовали еретики и сектанты, последователи которых, ошибочно понимая и толкуя слово Божие, создавали и развивали превратные представления и лжеучения об основополагающих доктринах христианской веры. В противовес им, Двенадцать Учителей, постигнув Божеское явление в целостности, дали точное определение основным положениям и принципам, развивая церковное богословие в границах православия.
Роль и значимость Учителей сегодня болеее чем необходимы нашему обществу, куда проникли добровольные толкователи Святого Писания, прививающие свои неверные постижения и представления о слове Божием в сознании нашего народа, отдаляя его не только от истинного пути спасения, но и от своего национального самосознания и сущности, от мышления, сформированного православным толкованием Библии. Следовательно, этот праздник является для нас еще одним удобным случаем к тому, чтобы оценить богатое наследие наших предков, оставаясь верными нашей Церкви и светлой вере Свв. Отцов Церкви Христа.
Տասներկու սուրբ վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու հիշատակության օր
Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք Եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, ովքեր Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է՝ արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր Եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի 6-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը: