Св. Священник Феодит жил во времена императора Юлиана Отступника. Племянник императора Юлиан Граф - правитель восточных владений империи - дал указ арестовать всех священнослужителей, дабы с легкостью ограбить церковные сокровища. Священник Феодит отказался покинуть церковь или передать церковное имущество, продолжая свою службу и проповедование. Граф арестовал его, подверг пыткам, а затем обезглавил. Прежде чем надеть венец мученика, Феодит на суде сделал некоторые пророчества, которые впоследствии сбылись: Юлиан Граф умер от неизвестной болезни, а император Юлиан Отступник погиб от стрелы, пущенной неизвестным во время войны с персами.
Свв. Зенон, Макарий и Евдоксий были замучены во времена императора Максимиана (311-312 гг.) в городе Мелитене в Малом Айке. Евдоксий был полководцем имперской армии. Во время гонений на христиан он скрывался вместе со своей женой Василисой и боевыми товарищами Зеноном и Макарией. Но вскоре Евдоксий и Зенон сдались воинам и были обезглавлены. Их примеру последовал также Св. Макарий.
Рамелас также был замучен во времена императора Максимиана. Во время нашествия на восток император обнаружил в своем войске 11.000 христиан, которые сразу же были сосланы в город Мелитене. Командующий сторожевого отряда Рамелас упрекнул императора за безбожие и несправедливость и открыто заявил о своих христианских убеждениях, за что был обезглавлен.
Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օր
Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, ապրել է Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորել բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով՝ չարաչար մեռնում են:
Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտենե քաղաքում: Եվդոքսիոսը, ով կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Ս. Մակարը:
Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտենե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է: