Св. Патриарх Григорис был старшим сыном Католикоса Вртанеса. Согласно Павстосу Бюзанду, он был католикосом Агванка и Вирка, реставрировал и благоустраивал церкви, проповедовал слово Божие. Он проповедовал учение Христа также на земле мазкутов. Св. Григорис стал мучеником: мазкуты привязали его к хвосту лошади и пустили ее вскачь. Согласно преданию, Св. Патриарх похоронен в церкви Св. Григориса, в Арцахском в селе Амарас. Его мощи были обретены в 489 г., во времена царя Вачагана.
Свв. Татул и Варос были братьями, учениками Свв. Саака и Месропа. После битвы Вардананц уединились в горах, отшельничая в местности, называемом Вишападзор. Охотники нашли скит Св. Татула, и слава о нем распространилась повсюду. Люди с разных концов приходили к святому, спрашивали советы, слушали его утешительные речи и возвращались домой умиротворенными. Они объединились вокруг братьев и основали братию, именем его духовного предводителя названную братией Св. Татула. Фома (Товмас) был одним из членов братии: Св. Татул назначил его предводителем, а сам уединился и продолжал отшельничать. Дожил он до глубокой старости.
Варос отшельничал в пещере, называемой Дицмайр (Богоматерь), где в дальнейшем была построена обитель Обретения, названной в память об обретении его мощей.
Антон и Кронид были кесарийскими греками, которых Св. Григорий Просветитель привел в Армению. Они являются основателями монашества в Армении. Св. Григорий разрушил в Тароне “Хвостатый” идол на Девятиокой возвышенности. На его месте была построена церковь Св. Карапета, в которой обосновались эти два монаха. Свв. Антон и Кронид скончались после сорока лет отшельничества (во второй четверти 4-го века).
Семеро Травоедов были отшельниками, прибывшими в Таронскую церковь Св. Карапета в 584 г. и обосновавшими на холме, называемом Обетованным, неподалеку он Девятиокого монастыря. Они питались исключительно травами, поэтому назывались травоедами. Известны также их имена: Поликарп, Фенай, Симеон, Иоанн, Епифаний, Димар и Нарцисс.
Персидский царь Хосров объявил войну против греков и направил часть своего войска грабить Тарон. Предчувствуя нападение противника, монахи спрятали сокровища монастыря в надежном месте, а сами ушли. Только Св. Травоеды ни за что не согласились покинуть монастырь. Персидские воины напали на монастырь (604 г.), но, так и не сумев найти сокровища, обезглавили всех семерых постников. Три дня спустя монахи вернулись и предали их тела земле, рядом с могилами Свв. Антона и Кронида.
Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օր
Ս. Գրիգորիս հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում:
Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:
Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Ս. Սահակի և Ս. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են Աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Ս. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, ում Ս. Թաթուլն առաջնորդ է կարգում և ինքն առանձնանում է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում:
Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի:
Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Ս. Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Ս. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի վրա գտնվող Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Ս. Անտոնը և Ս. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն 4-րդ դարի երկրորդ քառորդում:
Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Ս. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս:
Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը՝ թալանի: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Ս. Խոտաճարակներից, ովքեր ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով՝ հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Ս. Անտոնի և Ս. Կրոնիդեսի գերեզմանների մոտ: