+7 (861) 22-78-528
г. Краснодар,ул. Евдокии Бершанской, 416
Врата храма открыты ежедневно с 9:00 до 18:00

День памяти Свв. князей Саака и Амазаспа Арцруни

Свв. князья Саак и Амазасп (786 г.) были из княжеского рода Арцруни и исполняли обязанности старосты в Васпуракане во времена, когда арабский халифат сильно ужесточил гонения на христиан. В 785 году в Армении был назначен новый правитель, и князья, по договоренности со своим братом Меружаном, решили нанести ему визит. Правитель арестовал их, обвинив в попытке к восстанию, и под угрозами пыток потребовал прервать связи с греками и отказаться от христианского вероучения. Меружан, испугавшись пыток, обратился в мусульманство. Помощник Амазаспа Давид Мамиконян обезглавил его как предателя. А Саак и Амазасп безропотно перенесли мучения – во имя любви ко Христу: палачи сперва обезглавили братьев, затем сожгли их тела.

Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր

Ս. Սահակն ու Ս. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, և իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի  հետ սահմանված այցելություն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները: