На восьмой день после рождения Иисус, по ветхозаветному закону, принял обрезание, установленное для всех младенцев мужского пола, и Ему было наречено имя.
Так об этом свидетельствует Евангелие от Луки: «По прошествии восьми дней, когда надлежало обрезать Младенца, дали Ему имя Иисус, нареченное Ангелом прежде зачатия Его во чреве» (Лук. 2:21). Архангел Гавриил, возвещая Богоматери о рождении Сына Божия, упомянул имя «Иисус»: «И вот, зачнешь во чреве, и родишь Сына, и наречешь Ему имя: Иисус» (Лук. 1:31). Иисус - греческая форма еврейского Иешуа (Иегошуа), что означает Спаситель.
Заодно с тем Спаситель был наречен также Христом. Это греческое имя, означающее Помазанный (по-еврейски Мессия).
В день Именин Иисуса Христа во всех армянских церквях служат Св. Литургию, а накануне вечером, под конец вечерней службы, совершается обряд Предпразднества (Нахатонак – арм.).
Քրիստոսի Անվանակոչության տոն
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:
Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին: Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: